Թուրքիա

Ադրբեջանը և Թուրքիան ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը և Թուրքիան ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր  են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի Էքսպո կենտրոնում անցկացվող ADEX-2024 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի 5-րդ տարեդարձի շրջանակում սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական report.az-ը: 

Յաշար Գյուլերի հետ հանդիպումից հետո Հասանովը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության Նախագահի վարչակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակության հետ:

Երկու հանդիպումների արդյունքում ստորագրվել են ռազմատեխնիկական համագործակցության մի քանի համաձայնագրեր։

Ստորագրված համաձայնագրերը վերաբերում են ռազմական էլեկտրական մեքենաների, խելացի զինամթերքի, վարժական տեխնոլոգիաների և զինամթերքի արտադրությանը, օդային հաղորդակցության արդիականացմանը և այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում