Նեթանյահուն կմեկնի Իսրայելից ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, չնայած Լիբանանում ռազմական գործողության մեկնարկին, ուժի մեջ է թողել Նյու Յորք ուղևորվելու իր պլանները` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ներկա գտնվելու համար, սակայն մեկ օրով հետաձգել է մեկնումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է նրա գրասենյակը։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար կուղևորվի վաղը՝ հինգշաբթի օրը (խմբ.` սեպտեմբերի 26-ին), և կվերադառնա շաբաթ օրը (խմբ.` սեպտեմբերի 28-ի) երեկոյան: Օրվա ընթացքում վարչապետը խորհրդակցություններ կանցկացնի ուժային կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու գրոհները Լիբանանի վրա», - հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հյուսիսի նետեր» անվանմամբ «կանխարգելիչ հարձակողական գործողություն» սկսելու մասին։ Գործողության շրջանակներում իսրայելական զորքերը հարվածներ են հասցնում «Հեզբոլլահ»-ի ռազմական ենթակառուցվածքին՝ նշելով, որ իրենց նպատակն է անվտանգ պայմաններ ստեղծել Իսրայելի հյուսիսային սահմանային շրջաններում, որպեսզի այնտեղ կարողանան վերադառնալ տասնյակ հազարավոր տեղաբնակները, որոնք տարհանվել են 2023 թ. հոկտեմբերի 8-ից «Հեզբոլլահ»-ի կողմից իրականացվող մշտական ​​գնդակոծությունների պատճառով։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ երկրի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 569 մարդ, այդ թվում՝ 50 երեխա։ 1835 մարդ վիրավորվել է։ Լիբանանի հարավից տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել։

Մերձավոր Արևելք

Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Լիբանանից

 

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում