Մերձավոր Արևելք

Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Լիբանանից

1 րոպեի ընթերցում

Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Լիբանանից

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Լիբանանից, որտեղ սրվել է հակամարտությունն Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Սթարմերը հայտնել է, որ Միացյալ Թագավորության քաղաքացիները պետք է «անհապաղ հեռանան»։ 

«Շատ կարևոր է, որ մենք այս հարցում հստակ լինենք՝ հիմա է հեռանալու ժամանակը», - հավելել է նա։

Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը 700 զինվոր է ուղարկում մոտակա Կիպրոս՝ պատրաստվելու Լիբանանից Բրիտանիայի քաղաքացիների հնարավոր տարհանմանը։ Կառավարությունը նաև շարունակում է խորհուրդ տալ, որ երկրի քաղաքացիները չմեկնեն Լիբանան։ 

Սեպտեմբերի 23-ից, Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողություններին զուգահեռ, Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանին։ Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 569 մարդ, այդ թվում՝ 50 երեխա։ 1835 մարդ վիրավորվել է։ Լիբանանի հարավից տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում