ՀՀ ԿԳՄՍ նախարարը Նիդերլանդների նորանշանակ դեսպանին առաջարկել է դիտարկել միջբուհական համագործակցության զարգացումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել կարևոր հանձնառության ստանձնման կապակցությամբ: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Նիդերլանդների Թագավորության հետ բոլոր ուղղություններով առկա է դրական համագործակցություն և վստահություն հայտնել, որ դեսպանի նշանակմամբ երկու երկրների միջև հարաբերությունները կզարգանան ու կընդլայնվեն: 

«Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, անդրադարձել է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ դեպի Լոռու մարզի Կայան բերդ տանող քայլարշավային արահետի հիմնման ծրագրին՝ շնորհակալություն հայտնելով դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ նմանօրինակ հետագա ծրագրերի իրականացման հարցում սա ուղենշային իրադարձություն էր։

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ Հայաստանն իր համար առաջնահերթ ուղղություն է դիվանագիտական առաքելություն իրականացնելու  տեսանկյունից: Կարևորելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ դեսպանը պատրաստակամություն է հայտնել խորացնելու և ընդլայնելու առկա համագործակցությունը:

Անդրադառնալով կրթության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել միջբուհական համագործակցության ու համատեղ կրթահետազոտական ծրագրեր իրականացնելու հնարավորության զարգացումը, այդ թվում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափով՝ մատնանշելով ԵՄ «Էրազմուս+» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերը։ Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ՀՀ կրթական բոլոր մակարդակներում բարեփոխումների ընթացքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մշակույթի ոլորտում համագործակցության հնարավորությունները քննարկելիս Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հատկապես Նիդերլանդների թանգարանային քաղաքականության փորձի, մասնավորապես՝ մարքեթինգային բաղադրիչի ուսումնասիրմանը՝ մշակութային ժառանգությունն ավելի հասանելի և գրավիչ դարձնելու նպատակով:

Դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը վստահություն է հայտնել՝ մշակույթի ոլորտում համագործակցությունը մարդկանց միջև կապերի ամրապնդման լավագույն միջոցներից է: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հայերեն

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP