Զելենսկին մի շարք երկրների ղեկավարների հետ երկկողմ հանդիպումներ է անցկացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, որը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին, սեպտեմբերի 23-ին հանդիպումներ է ունեցել Գերմանիայի, Հնդկաստանի և Ճապոնիայի ղեկավարների հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր Telegram ալիքում Զելենսկին հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկել է արդարացի խաղաղության հասնելու ուղիները։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպումից հետո Զելենսկին գրել է, որ երկու երկրները դինամիկ կերպով զարգացնում են իրենց հարաբերությունները։

Օրերս Reuters-ի աղբյուրները հայտնել էին, որ Հնդկաստանի զենք արտադրող ընկերությունների կողմից վաճառված հրետանային արկերը եվրոպացի հաճախորդներն ուղարկել են Ուկրաինա, և Նյու Դելին չի միջամտել, որ դադարեցնի առևտուրը՝ չնայած Մոսկվայի բողոքներին։  

Աշխարհ

Հնդկական զինամթերքն ուղարկվել է Ուկրաինա՝ չնայած ՌԴ-ի բողոքներին. Reuters

Իսկ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ Վոլոդիմիր Զելենսկին քննարկել է էներգետիկ ոլորտում Տոկիոյի օգնությունը Կիևին։ Ըստ Reuters-ի՝ Ճապոնիան այս տարի Ուկրաինային տրամադրել է 4,5 միլիարդ դոլարի օգնություն։ 

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանից հետո Զելենսկին կմեկնի Վաշինգտոն, որտեղ կներկայացնի իր «հաղթանակի ծրագիրը» ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ինչպես նաև ԱՄՆ նախագահական ընտրությունների երկու թեկնածուներին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին։  

Միացյալ Նահանգներ

Զելենսկին ԱՄՆ-ում է, որտեղ իր «հաղթանակի ծրագիրը» կներկայացնի Բայդենին, Հարիսին և Թրամփին

 

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում