ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Ուրախ եմ հանդիպել Չեռնոգորիայի իմ գործընկերոջ հետ։
Քննարկվեցին երկկողմ օրակարգի հետագա ընդլայնմանն ուղղված կոնկրետ քայլեր, ներառյալ՝ զբոսաշրջությունը, ժողովուրդների միջև շփումը, նորարարական կրթությունը», - իր գրառման մեջ նշել է Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում նաև մտքեր են փոխանակվել ԵՄ-ի և տարածաշրջանային զարգացումների հետ գործընկերության խորացման, ինչպես նաև Հայաստանի՝ ավելի կայուն Հարավային Կովկասի տեսլականի շուրջ։