1 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատմամբ հիմնանորոգվում է 5 փողոց։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ներքին Գետաշենի 5 փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 173 մլն 387 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Ներքին Գետաշենի Ներքին Դուրան թաղամասի 4-րդ և 7-րդ փողոցների, Գետափնյա թաղամասի առաջին փողոցի, Վերին Դեմեր թաղամասի 1-ին և 3-րդ փողոցների ասֆալտապատում՝ 3689 գծամետր ընդհանուր երկարությամբ և շուրջ 18 հազար քմ մակերեսով։
Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։
Շինարարությունն իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն։
Խոսրով Խլղաթյան