Ֆրանսիայի վարչապետը Մակրոնին առաջարկել է արտգործնախարար նշանակել Ժան-Նոել Բարոյին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ֆրանսիայի վարչապետ Միշել Բառնիեն երկրի արտգործնախարարի պաշտոնում առաջարկել է Ժան-Նոել Բարոյի թեկնածությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Le Figaro-ն։

Ըստ հրապարակման՝ Բառնիեն Ելիսեյան պալատում նախագահ Էմանուել Մակրոնին է ներկայացրել կառավարության անդամների թեկնածուներին։ Նա նշել է, որ երկիրը պետք է կառավարություն ունենա մինչև կիրակի՝ սեպտեմբերի 22-ը։ Վարչապետը նախագահին է ներկայացրել 38 նախարարների ցուցակը։

Նա առաջարկել է Սեբաստիան Լեկոռնյուին թողնել Ֆրանսիայի պաշտպանության նախարարի պաշտոնում։ Նախագահը պետք է պաշտոնապես հաստատի այս թեկնածուներին։

Արտգործնախարարի թեկնածու Ժան-Նոել Բարոն 41 տարեկան է։ Ներկայում նա զբաղեցնում է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի և եվրոպական հարցերով նախարար-պատվիրակի պաշտոնը։

Ակնկալվում է, որ Ֆրանսիայի նոր կառավարության կազմում կընդգրկվեն ինչպես Մակրոնի կողմնակիցները, այնպես էլ աջ կենտրոնամետների մի շարք ներկայացուցիչներ։

Ավելի վաղ Մակրոնը մերժել էր Բառնիեի ներկայացրած նախարարների նախնական ցուցակը։ Ելիսեյան պալատում համարել էին, որ ցուցակը «միագույն է», դրանում մեծ տեղ են զբաղեցնում Բառնիեի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։

Աշխարհ

Մակրոնը մերժել է նոր վարչապետի առաջարկած կառավարության կազմը. Le Monde

 

Հայերեն English Русский

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը