COP29–ին բոլոր այցելողներն իրենց պարտքը պետք է համարեն Բաքվին կոչ անել ազատ արձակել պատանդներին. ԵԽ պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոր նրանք, որոնք այցելելու են Բաքու՝ մասնակցելու COP29–ին, պետք է իրենց բարոյական պարտքը համարեն՝ կոչ անելու ապահովել բռնի տեղահանված անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ և ազատ արձակել պատանդներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն ԵԽ նիստում: 

Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Ադրբեջանն իրականացրել է ռազմական հարձակում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և բռնի տեղահանել ավելի քան 100 000 անձանց՝ այս կերպ պատմության մեջ թողնելով 21-րդ դարի առաջին էթնիկ զտման հետքը։ Եվ մեկ տարի անց ոչ մեկ դեռևս հնարավորություն չունի վերադառնալու իր տուն։ 

«Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել նախորդ հակամարտության գերիներին, և նրանք ևս հնարավորություն չունեն վերադառնալու տուն։ Լեռնային Ղարաբաղի հոգևոր և մշակութային ժառանգությունը սպառնալիքի առջև է կանգնած, և բազում հուշակոթողներ արդեն իսկ ոչնչացվել են։ Ադրբեջանը չի ստորագրել խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ և մի քանի շաբաթից հյուրընկալելու է «COP29» համաժողովը: Բոլոր նրանք, որոնք այցելելու են Բաքու, իրենց բարոյական պարտքը պետք է համարեն՝ կոչ անելու ապահովել վերադարձը Լեռնային Ղարաբաղ և ազատ արձակել պատանդներին»,–ասաց Լուազոն|:

Հայերեն English Español فارسی Русский Türkçe

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով