Քաղաքականություն

Վարչապետն ակնհայտ է համարում Թուրքիայում Հայաստանի վերաբերյալ ընկալման փոփոխությունը

1 րոպեի ընթերցում

Վարչապետն ակնհայտ է համարում Թուրքիայում Հայաստանի վերաբերյալ ընկալման փոփոխությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ և ցամաքային սահմանը պետք է բացվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում։

«Ես ինձ կդնեմ դիտորդի դերում, ով հետևում է Թուրքիայում տեղի ունեցող քննարկումներին։ Ես չեմ ասի, որ շատ մեծ, բայց որ որոշակի ընկալումների փոփոխություն տեղի է ունենում Թուրքիայում, դա ակնհայտ է։ Եվ այստեղ ես չեմ կարող այս գործընթացում թերագնահատել նաև Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև տեղի ունեցող քննարկումները և բանակցությունները, որոնք իրենք գործնական հողի վրա մեծ արդյունք չունեն, բայց շատ կարևոր է, որ երկու երկրները գտնվում են հաղորդակցության մեջ։ Եվ այն բաները, որոնք նախկինում քննարկվում են հրապարակային հայտարարությունների միջոցով, հիմա հնարավորություն ունենք քննարկել և պարզաբանել և լսել պարզաբանումներ նաև դիվանագիտական խողովակներով»,-ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ամենը չի կարող եղանակ չփոխել, որովհետև դա մեծացնում է տեղեկատվության փոխանակումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում