Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն հավանություն է տվել Մակրոնի իմպիչմենտի մասին բանաձևի նախագծին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի` Ազգային ժողովի բյուրոն սեպտեմբերի 17-ին հավանություն է տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իշխանությունից հեռացնելու ընթացակարգի վերաբերյալ բանաձևի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Le Parisien պարբերականը:

Հաջորդ փուլը կլինի նախագծի քննարկումը Ազգային ժողովի իրավական հանձնաժողովում։ Սակայն ձախերը մեծամասնություն չունեն դրանում, նշում է Le Parisien-ը՝ հստակեցնելով, որ եթե այս փաստաթուղթն, այնուամենայնիվ, հավանության արժանանա հանձնաժողովի կողմից, ապա բանաձևի նախագիծը պետք է տասներեք օրից ոչ ուշ ժամկետում ներառվի պալատի նիստերի օրակարգում։

«Անկոտրում Ֆրանսիա» ձախ կուսակցությունը Մակրոնին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվեց երկրի վարչապետի պաշտոնը տալ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կոալիցիայի թեկնածուին։

Սեպտեմբերի սկզբին Ֆրանսիայի նախագահը վարչապետ նշանակեց աջ կենտրոնամետ «Հանրապետականների» ներկայացուցիչ Միշել Բառնիեին։

Աշխարհ

Մակրոնը նոր վարչապետ է նշանակել Միշել Բառնիեին

Հայերեն ქართული Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին