Աշխարհ

Մակրոնը նոր վարչապետ է նշանակել Միշել Բառնիեին

1 րոպեի ընթերցում

Մակրոնը նոր վարչապետ է նշանակել Միշել Բառնիեին

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նոր վարչապետ է նշանակել Միշել Բառնիեին, որը նախկինում աշխատել է Մեծ Բրիտանիայի հետ բրեքզիթի հարցերով Եվրահանձնաժողովի բանակցող։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

Նոր վարչապետի նշանակումը տեղի է ունենում Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններից գրեթե երեք ամիս անց։ Ընտրությունների արդյունքներով ոչ մի կուսակցություն չէր ստացել բացարձակ մեծամասնություն։ Ամենաշատ ձայները հավաքել էր ձախ ուժերի «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը, իսկ Մակրոնի «Միասին» կոալիցիան գրավել էր երկրորդ տեղը։ 

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալն ընտրություններից հետո հրաժարականի դիմում էր ներկայացրել։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում