Իրան

Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը ոչ մի զենք չի փոխանցել Մոսկվային

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը ոչ մի զենք չի փոխանցել Մոսկվային

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական կողմը Ռուսաստանին ոչ մի զենք չի փոխանցել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին  սեպտեմբերի 16-ին իր առաջին ասուլիսի ժամանակ ասել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Միգուցե նախկինում ինչ-որ բան փոխանցվել է, շատ տարիներ առաջ, քանի որ արգելքներ կամ պատժամիջոցներ չեն եղել, բայց իմ կառավարության գալուց ի վեր մենք Ռուսաստանին ոչինչ չենք տվել, այս ընթացքում ոչ մի հրթիռ չենք փոխանցել Ռուսաստանին»,- շեշտել է Փեզեշքիանը։

Ամերիկյան CNN հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, սեպտեմբերի 6-ին նշել էր, թե Իրանը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է փոխանցել Ռուսաստանին Ուկրաինայում կիրառելու համար։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հերքել է ամերիկյան լրատվամիջոցների հայտարարությունները Թեհրանի կողմից Ռուսաստանին զենք մատակարարելու մասին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում