Անդրանիկ Քոչարյանը պարզաբանեց, թե ինչու Հայաստանը դուրս չի գալիս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,   16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առկախված խնդիրները լուծելու համար Հայաստանը չպետք է հետ վերցնի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պարզաբանելով, թե ինչու Հայաստանը դուրս չի գալիս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից։

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ունի երեք ստորագրություն. Ռուսաստանի Դաշնությունը, Ադրբեջանը և Հայաստանն ունեն պարտականություններ հրադադարի պահպանման ուղղությամբ։ Հիմա շատերն ասում են, թե ինչո՞ւ Հայաստանը դուրս չի գալիս հայտարարությունից և իր ստորագրությունը հետ չի կանչում։ Հայաստանը չպետք է հետ վերցնի իր ստորագրությունը, որպեսզի մնացած խնդիրները, որոնք առկախված են,  ինչ-որ պահի հնարավոր լինի նաև դիվանագիտական ճանապարհով լուծել: Դրա մեջ կարող է դիտարկվել նաև մեր արցախահայության վերադարձի հնարավորությունը: Հայտարարության մյուս երկու կողմերն իրենց պարտականություններն, այնուամենայնիվ, չեն կատարել»,- ընդգծեց Քոչարյանը։

Անդրադառնալով այսպես ասած՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին շահարկումներին՝ Քոչարյանը նշեց, որ այդ բոլոր հարցերը լուծվում են խաղաղության պայմանագրի տրամաբանության շրջանակում, Հայաստանի անվտանգության համակարգի զարգացման տեսանկյունից։

«Դա այն է, ինչն այսօր արվում է առանց թմբկահարելու, առանց ավելորդ լարվածություն առաջացնելու»,- եզրափակեց Քոչարյանը։

Հայերեն English Español

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ

Հոկտեմբերի 8-ի միջոցառումների անոնս

Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրված 8563 բնակարանային սերտիֆիկատից իրացվել է 4911-ը

2026 թ. ինն ամիսների ընթացքում Բուլղարիա է այցելել ավելի քան 7 միլիոն զբոսաշրջիկ. BTA