Իշխող խմբակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հստակ ժամկետներ չի նշում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի կարող ասել հստակ ժամկետներ, թե երբ Հայաստանը և Ադրբեջանը կկնքեն խաղաղության պայմանագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը մինչև COP29-ը պետք է ցույց տա, որ անկեղծ խաղաղություն է ցանկանում: Ֆրանսիացի նախարարն իր խոսքում ակնկալելել էր, որ մինչև այդ գագաթնաժողովը խաղաղության պայմանագիրը կկնքվի։

Քաղաքականություն

Ադրբեջանի պատասխանատվությունն է մինչև COP29-ը ցույց տալ, որ անկեղծորեն խաղաղություն է ցանկանում. Սեժուրնե

Պատասխանելով լրագրողի հարցին, թե որքանով է իրատեսական այս ժամկետը, արդյոք միջազգային բավարար ճնշում կա այս ուղղությամբ, նաև՝ Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի ուղղությամբ, Հովհաննիսյանն ասաց.

«Ժամկետների մասին, բնականաբար, չենք խոսում, որովհետև գործընթաց է տեղի ունենում։ Լավ կլիներ, որ կարողանայինք ժամկետների մասին խոսել, բայց, ցավոք, հիմա չենք կարող։ Միջազգային գործընկերների աջակցություն կա։ Թե որքանով է մեծ ճնշումը Ադրբեջանի վրա, կարող ենք դատել տեղի ունեցող իրադարձություններից, նաև՝ տարբեր երկրների պաշտոնատար անձանց հայտարարություններից: Այո, Ադրբեջանում կազմակերպվելիք միջոցառումը բավականին կարևոր է, ներկայացուցչական կազմ է լինելու Բաքվում։ Մենք հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերները կաջակցեն մեզ խաղաղության օրակարգը առաջ տանելու համար։ Ե՞րբ կստորագրվի, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ տեսքով՝ սրա մասին շատ ենք խոսել»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ գործընթացներ են տեղի ունենում, և հուսով է, որ ամեն բան կտանի դեպի դրական զարգացում։

Հայերեն Русский

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ