Իրան

Իրանը հերքել է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ վաճառելու լուրերը

1 րոպեի ընթերցում

Իրանը հերքել է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ վաճառելու լուրերը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հերքել է շրջանառվող լուրերը, թե Իրանը բալիստիկ հրթիռներ է վաճառում Ռուսաստանին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնում է Իրանի Tasnimnews լրատվական գործակալությունը։

«Մեկ անգամ ևս հստակ հիշեցնում եմ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը: Ցանկացած պնդում, թե Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է վաճառում, սուտ է»,- հայտարարել է Քանանին 

Նա ԵՄ-ին խորհուրդ է տվել խուսափել կեղծ տեղեկությունների վրա հիմնված մեղադրանքներից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում