Կրթություն

Դպրոցի և մշակութային հաստատությունների աշխատակիցների համար համատեղ վերապատրաստումներ կանցկացվեն

1 րոպեի ընթերցում

Դպրոցի և մշակութային հաստատությունների աշխատակիցների համար համատեղ վերապատրաստումներ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցների և մշակութային հաստատությունների աշխատակիցների համար համատեղ վերապատրաստումներ կանցկացնի: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Հաջորդ տարվանից՝ այս ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից համատեղ վերապատրաստումներ կիրականացնենք թե դպրոցների, թե մշակութային հաստատությունների աշխատակիցների համար, որտեղ ավելի լավ կբացատրվի ու կներկայացվի, թե ինչպես համատեղ աշխատել, որ, օրինակ, թանգարան այցելությունը դառնա դաս՝ թանգարանում»,-ասաց Անդրեասյանը:

 

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում