Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ընդունվողների թիվն ավելացել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարի ավելացել է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ընդունվող ուսանողների թիվը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: 

Նախարարն ասաց, որ այս տարի քոլեջներում ընդունելության իմաստով բավականին լավ արդյունքներ են գրանցվել:

«Արհեստագործական կրթական ծրագրերով այս տարի ընդունելության արդյունքներով ունենք 3862 ուսանող, նախորդ տարի ունեցել ենք 3106»,-ասաց Անդրեասյանը:

Նախարարը հիշեցրեց, որ սրանք հենց այն ուղղություններն են, որ նախորդ տարի կառավարության որոշմամբ որպես գերակայություն են սահմանվել: ՄԿՈՒ հաստատություններում սահմանվել է կրթաթոշակի նոր չափ՝ ամսական 50 հազար դրամի չափով: Դա սահմանվել է արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտի մասնագիտությունների գծով: 

«Արդեն երկրորդ տարվա ընդունելությունը ցույց է տալիս, որ դիմորդներն արձագանքում են այս քաղաքականությանը: Մրցութային ընդունելություն ենք ունենում այն մասնագիտությունների գծով, որոնք պահանջված էին տնտեսությունում, որտեղ տարիներ շարունակ բավարար թվով դիմորդներ չէին լինում անգամ անվճար տեղերի համար»,-ասաց նախարարը:

Ավելացել են նաև միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսանողների ընդունելության արդյունքները: Նախորդ տարի ընդունվել է 10 հազար 417 ուսանող, այս տարի՝ 11 հազար 100-ից ավելի: 

Անդրեասյանը նշեց՝ միտումը շարունակվում է, ընդունելության շատ ավելի մեծ արդյունքներ են գրանցվում այն ուղղություններով, որտեղ կրթաթոշակի վերանայված քաղաքականություն է գործում: 

 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում