Ռուսաստան

ՌԴ պետդումայի նախագահը ՆԱՏՕ-ին մեղադրել է ռուս-ուկրաինական հակամարտությանը մասնակցելու մեջ

1 րոպեի ընթերցում

Russian President Vladimir Putin and State Duma Chairman Vyacheslav Volodin attend a meeting at the Kremlin in Moscow, Russia July 31, 2023. Sputnik/Alexander Kazakov/Kremlin via REUTERS/ File Photo
Russian President Vladimir Putin and State Duma Chairman Vyacheslav Volodin attend a meeting at the Kremlin in Moscow, Russia July 31, 2023. Sputnik/Alexander Kazakov/Kremlin via REUTERS/ File Photo

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ուկրաինայում հակամարտության մասնակից լինելու և Ռուսաստանի դեմ պատերազմ վարելու մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վոլոդինը գրել է իր Telegram ալիքում։

Վոլոդինը ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին մեղադրել է այն բանում, որ նրանք են որոշում՝ Ռուսաստանի որ քաղաքներին է հարկավոր հարվածել, համաձայնեցնում են ռազմական գործողությունները և հրամաններ արձակում։

«ԱՄՆ-ն, Գերմանիան, Անգլիան, Ֆրանսիան քննարկում են մեր երկրի տարածքին հեռահար զենքով հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Սա ոչ այլ ինչ է, քան ռազմական գործողություններին նրանց անմիջական մասնակցությունը քողարկելու և ծածկելու փորձ», - գրել է Վոլոդինը։

ՌԴ պետդումայի խոսնակի մեկնաբանություններից առաջ՝ սեպտեմբերի 12-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել էր, որ եթե Արևմտյան երկրներն Ուկրաինային թույլ տան արևմտյան հեռահար զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին, ապա դա կնշանակի, որ այդ երկրներն ուղղակիորեն կռվում են Ռուսաստանի դեմ, և դա կփոխի հակամարտության բնույթը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում