Եվրոպա

Բլինքենը ժամանել է Վարշավա՝ քննարկելու աջակցությունն Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

Բլինքենը ժամանել է Վարշավա՝ քննարկելու աջակցությունն Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Վարշավա, որտեղ Լեհաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ նախատեսվում են քննարկումներ Ուկրաինային աջակցություն տրամադրելու շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Բլինքենը Լեհաստան է մեկնել Ուկրաինայից, ուր մեկնել էր բրիտանացի իր պաշտոնակից Դեյվիդ Լեմիի հետ։ 

Լեհաստանում ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ կունենա երկրի վարչապետ Դոնալդ Տուսկի, նախագահ Անջեյ Դուդայի և արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։

Ըստ Լեհաստանի նախագահի գրասենյակի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավարի՝ հանդիպումների ընթացքում կքննարկվի նաև Լեհաստանի արևելյան թևի անվտանգությունը։ 

Քննարկումների թեմաներից մեկն էլ, ըստ ԱՄՆ պետքարտուղարության, կլինի ԱՄՆ-ի և Լեհաստանի միջև համագործակցությունն էներգետիկ ոլորտում։ 

ՆԱՏՕ-ի արևելյան երկրների համար պաշտպանությունը դարձել է գլխավոր առաջնահերթություն Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո։ Ռուս-ուկրաինական հակամարտության 2,5 տարիների ընթացքում Լեհաստանը զգալիորեն ավելացրել է իր պաշտպանական ծախսերը։ Ակնկալվում է, որ 2025 թվականին Վարշավան պաշտպանության համար կհատկացնի 186,6 միլիարդ զլոտի (47,95 միլիարդ դոլար): 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում