Լոնդոնն Ուկրաինային թույլ կտա Storm Shadow հրթիռներով հարվածել Ռուսաստանին. The Guardian

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է թույլ տալ Ուկրաինային օգտագործել հեռահար Storm Shadow թևավոր հրթիռները Ռուսաստանում թիրախներին հարվածելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով բրիտանական կառավարությունում իր աղբյուրներին։

Առայժմ պարզ չէ, թե երբ այս որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի, սակայն հրատարակությունը գրում է, որ դա տեղի չի ունենա սեպտեմբերի 13-ին՝ Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման ժամանակ։

Բացի այդ, ինչպես նշել են The Guardian-ի աղբյուրները, սեպտեմբերի 11-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմիի համատեղ այցը Կիև չէր կայանա, «եթե Storm Shadow-ի օգտագործման վերաբերյալ դրական որոշում ընդունված չլիներ»։

Միացյալ Նահանգներ

Բլինքենը և նրա բրիտանացի պաշտոնակից Լեմին ժամանել են Կիև

Storm Shadow-ն անգլո-ֆրանսիական թևավոր հրթիռ է, որի հեռահարությունն առնվազն 305 կմ է։

Ըստ հրապարակման՝ Կիևի կողմից հեռահար հրթիռների օգտագործման վերաբերյալ հրապարակային հայտարարությունն «անհարկի սադրիչ կլիներ»։ Նաև չի բացառվում, որ Ուկրաինայի կողմից դրանց օգտագործման սահմանափակումներ, այնուամենայնիվ, լինեն՝ խուսափելու «անխոհեմ և ոչ անհրաժեշտ հարձակումներից»։

Ավելի վաղ Բայդենն ասել էր, որ իր վարչակազմը քննարկում է Կիևի կողմից հեռահար զենքի օգտագործման գործող սահմանափակումները վերացնելու հարցը։ 

Միացյալ Նահանգներ

Բայդենն ակնարկել է, որ ԱՄՆ-ն կարող է վերացնել Կիևի կողմից հեռահար զենքերի օգտագործման սահմանափակումները

Իր հերթին Բլինքենը Կիևում սեպտեմբերի 11-ին ակնարկել է, որ Սպիտակ տունը շուտով կարող է վերացնել ամերիկյան հրթիռների օգտագործման սահմանափակումները։ Նա ասել է, որ առաջին իսկ օրվանից Վաշինգտոնը պատրաստ է փոխել իր քաղաքականությունը՝ ելնելով Ուկրաինայում ռազմադաշտում իրավիճակի փոփոխությունից։

«Եվ մենք կշարունակենք դա անել», - ասել է նա։

Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սեպտեմբերի 11-ին հայտարարել է՝ Կրեմլը ենթադրում է, որ ԱՄՆ-ն արդեն որոշել է վերացնել ATACMS հրթիռների օգտագործման սահմանափակումները՝ Ուկրաինայից ռուսական տարածքին հարվածելու համար։ Պեսկովը խոստացել է, որ Վաշինգտոնի հնարավոր թույլտվությանը համարժեք պատասխան կհաջորդի։

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում