Միացյալ Նահանգներ

Բլինքենը և նրա բրիտանացի պաշտոնակից Լեմին ժամանել են Կիև

1 րոպեի ընթերցում

Britain's Foreign Secretary David Lammy and U.S. Secretary of State Antony Blinken walk to board a train, as they prepare to travel to Ukraine, in Przemysl, Poland, September 11, 2024. The British Foreign Secretary joined his American counterpart on a visit to Ukraine to discuss the country's military needs in its fight against Russia. Leon Neal/Pool via REUTERS

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Բրիտանիայի նրա պաշտոնակից Դեյվիդ Լեմին ժամանել են Կիև, որտեղ նախատեսված են մի շարք հանդիպումներ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Բլինքենը և Լեմին Կիևում բավական զբաղված գրաֆիկ ունեն։ Զելենսկին վաղուց կոչ է անում, որ դաշնակիցները թույլ տան արևմտյան հեռահար զենքերով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերին։

Այցից առաջ Բլինքենը Լոնդոնում էր, որտեղ հայտարարել էր, որ սա պատերազմի ընթացքում կարևոր պահ է Ուկրաինայի համար։

Բլինքենի և Լեմիի այցից առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել էր, որ իր վարչակազմը քննարկում է Կիևի կողմից հեռահար զենքի օգտագործման գործող սահմանափակումները վերացնելու հարցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում