ՀՀ վարչապետն արձագանքել է Բաքվից հնչող հայտարարություններին, թե խաղաղության պայմանագրում պետք է ներառվեն բոլոր կարևոր կետերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծում կա 13 հոդված, որոնք Հայաստանն ու Ադրբեջանն ամբողջությամբ համաձայնեցրել են, 3 հոդված համաձայնեցրել են մասնակի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին։ 

Պատգամավորը հիշեցրեց, որ վերջերս Հայաստանը առաջարկ էր ուղարկել Ադրբեջանին խաղաղության պայմանագրում չհամաձայնեցված երեք կետերը թողնել հետագա բանակցություններին և խաղաղության պայմանագիր ստորագրել արդեն իսկ համաձայնեցված 13 կետերով, իսկ ադրբեջանական կողմն, արձագանքելով այս առաջարկին ասել է, որ չնայած խաղաղության պայմանագրի 80 տոկոսը արդեն իսկ համաձայնեցված է՝ անընդունելի են համարում պայմանագրից չհամաձայնեցված կետերը հեռացնելը։ Մինասյանը հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն է վարչապետի դիրքորոշումն այս հարցում։

Վարչապետը նշեց, որ խաղաղության պայմանագրի վերնագիրը, նախաբանը և 13 հոդված ամբողջությամբ համաձայնեված են։

«Եվս երեք հոդված մասնակի է համաձայնեցված։ Այսինքն՝ հոդվածում կան նախադասություններ, որոնք համաձայնեցված են, կան նախադասություններ, որոնք համաձայնեցված չեն։ Կա մեկ հոդված, որն ընդհանրապես համաձայնեցված չէ։

Օրինակ՝ ամենասկզբում խաղաղության պայմանագրի երկրորդ, երրորդ խմբագրություններն ունեցել են 18 հոդված։ Այսինքն՝ ինչ-որ հոդվածներ հետո դուրս են եկել։ Ադրբեջանն ինքը հայտարարեց կոմունիկացիաների ապաշրջափակման հոդվածը հանելու մասին։ Հիմա մենք ասում ենք՝ այն, ինչ համաձայնեցված է, դա կարող ենք ստորագրել»,- ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի նախագծում կա համաձայնեցված հոդված, որն ասում է՝ կա մեխանիզմ, որ այս պայմանագրի իրականացման ընթացքի շուրջ կողմերն անընդհատ խորհրդակցությունների մեջ են լինելու, հանձնաժողովի նման մարմին է լինելու, նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատում է ենթադրվում:

«Մեր հարցը հետևյալն է՝ իսկ երբ այդ կարևոր հարցերն արտահայտենք, այլևս չեն լինելո՞ւ կարևոր հարցեր։ Այսինքն՝ մենք դրանով կարևոր հարցերի ամբողջ ցանկը սպառելո՞ւ ենք, թե՞ ոչ։ Փաստ է, որ աշխարհում չկա այնպիսի պայմանագիր, որը բոլոր հարցերին պատասխան է տալիս։ Եթե նույնիսկ պայմանագիրը 40, 50, 60 հոդված ունենա, այդ պայմանագիրը, միևնույնն է, ինքը բոլոր կարևոր հարցերին պատասխան չի տալու։ Միշտ էլ երկրները շարունակում են իրենց  հարաբերությունների զարգացումը և դրա շուրջ քննարկումները։ Մենք ասում ենք՝ այն, ինչ համաձայնեցված է, ստորագրենք և գնանք առաջ։ Եթե կանխավարկածը այն լինի, որ բոլոր կարևոր հարցերը պետք է լուծենք, նոր ստորագրենք, դա նշանակում է, որ երբեք չենք ստորագրի»,- եզրափակեց Փաշինյանը։ 

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին