Հնդկաստանի Մանիփուր նահանգում առնվազն 50 մարդ է տուժել ոստիկանության հետ բախումների ժամանակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հյուսիսարևելյան Մանիփուր նահանգի մայրաքաղաք Իմպհալում ոստիկանության հետ բախումների ժամանակ առնվազն 50 մարդ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Hindu պարբերականը։

Նշվում է, որ բախումներն սկսվել են այն ժամանակ, երբ ոստիկանությունը փորձել է կասեցնել ուսանողների երթը դեպի տեղական օրենսդիր ժողով՝ խախտելով սեպտեմբերի 10-ին իշխանությունների կողմից մի քանի շրջաններում սահմանված պարետային ժամը՝ տարածաշրջանում նոր միջէթնիկական բախումների և բողոքների ֆոնին: Պարետային ժամը սահմանափակում է բնակիչների տեղաշարժը նրանց բնակության վայրերից դուրս և արգելում հինգ և ավելի մարդկանց հավաքները։

Լարվածությունը նահանգում սկսել է սրվել 2023 թ. մայիսին` այն բանից հետո, երբ մեյթեյ ցեղի ներկայացուցիչները պահանջել են իրենց տալ, այսպես կոչված, գրանցված կաստայի կարգավիճակ: Այս կարգավիճակը տալիս է մի շարք արտոնություններ, այդ թվում՝ պետական ​​կառույցներում աշխատանքի տեղավորվելիս և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելիս։

Մեյթեյի պահանջն առաջացրել է կուկի ցեղի զայրույթը, որը կազմում է նահանգի բնակչության 56 %-ը։ 2023 թ. մայիսի սկզբին կուկիների կազմակերպությունները բողոքի երթ են անցկացրել։ Այնուհետև նահանգում զանգվածային բախումներ են սկսվել երկու ցեղերի՝ ծայրահեղականորեն տրամադրված տարրերի միջև, որոնք հանգեցրել են հարյուրավոր զոհերի: Իրավիճակը վերահսկելու համար իշխանությունները նահանգ են բերել ռազմականացված ոստիկանության 26 000 ծառայողի։ Ըստ The Hindu-ի տեղեկատվության՝ բախումների սկսվելուց ի վեր զոհվել է ավելի քան 230 մարդ։ Ավելի քան 59 000 մարդ տեղահանվել է։

Էսկալացիայի նոր ալիքն սկսվել է անցյալ շաբաթ գիշերային հարձակումներով և գյուղերի վրա գրոհներով՝ անօդաչու թռչող սարքերի և ինքնաշեն հրթիռային արկերի օգտագործմամբ: Զոհվել է առնվազն ութ մարդ։ Հնդկաստանի կառավարությունը Մանիփուր է տեղափոխել լրացուցիչ 2000 զինծառայողի։

Հայերեն

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Աշխարհի առաջնությունից ակնկալիքներն ավելին էին. հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ամփոփել է արդյունքները

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

Նազելի Բաղդասարյանը ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է արել ներողություն խնդրել կին գործընկերներից

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին