Քաղաքականություն

Բուդապեշտը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար

1 րոպեի ընթերցում

Բուդապեշտը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունգարիան պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։ 

«Հունգարիան միշտ խաղաղության կողմնակիցն է եղել։ Կովկասի ժողովուրդը նույնպես խաղաղ կյանքի իրավունք ունի, դրա համար Բուդապեշտը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար»,- գրել է Սիյարտոն։ 

Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն սեպտեմբերի 10-ին ժամանել է Երևան։ Նա մասնակցել է «Երևանյան երկխոսություն» խորագրով միջազգային համաժողովի պանելային քննարկումներից մեկին։ Սիյարտոն Երևանում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում