Սփյուռք

«Կորպորասիոն Ամերիկա»-ի ղեկավար Մարտին Էուռնեկյանը Ուրուգվայում Հայաստանի դեսպանությանն է նվիրաբերել «Հավերժական Հայաստան» գիրքը

2 րոպեի ընթերցում

«Կորպորասիոն Ամերիկա»-ի ղեկավար Մարտին Էուռնեկյանը Ուրուգվայում Հայաստանի դեսպանությանն է նվիրաբերել «Հավերժական Հայաստան» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտին Էուռնեկյանը Ուրուգվայում Հայաստանի դեսպանությանն է նվիրաբերել Ալեքս Նահապետյանի և Միգել Ուգետի հեղինակած «Հավերժական Հայաստան» գիրքը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուրուգվայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում ՝ որ գիրքը դեսպան Մարիամ Գևորգյանին է փոխանցել ընկերության ներկայացուցիչ Կրիստինա Շիրինյանը, որը դեսպանություն է այցելել Արգենտինայում լույս տեսնող «Սարդարապատ» օրաթերթի խմբագիր Սուսաննա Տէր-Կարապետյան-Նահապետյանի և արգենտինահայ քաղաքական գործիչ Սերխիո Նահապետյանի ուղեկցությամբ:

Ըստ աղբյուրի՝ 991 օրինակով տպագրված այս յուրօրինակ գիրքը 41 հիմնական փաստաթղթերով ներկայացնում է հայ ժողովրդի անցած ուղին, լեզուն, մշակույթը, հոգևոր արժեքները: Ուսումնասիրվել են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի ու այլ երկրների ավելի քան 20 արխիվները, մանրամասնորեն հետազոտվել են Հայաստանին ու հայ ժողովրդին առնչվող փաստաթղթեր, որոնց ընտրությունն ու մեկնաբանությունը վստահվել են հայոց պատմության երկու մասնագետի։ Նրանցից մեկը հին ու միջին դարերի մասնագետ, Սորբոնի համալսարանից Ջուսթո Թրաինան է, մյուսը՝ հայ ժամանակակից պատմության մասնագետ Ալդո Ֆերարին՝ Վենետիկի համալսարանից։ 

Նշվում է, որ բոլոր 41 փաստաթղթերը պատրաստվել և գրքում հավաքվել են բնօրինակի չափսերով, տեսքով ու գործածված նյութի բացարձակ նմանությամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում