ԱԱԾ-ն առաջարկում է մի շարք մարմիններում բարձրացնել գաղտնիության ռեժիմի մակարդակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ու իրավաբանական անձանց մոտ գաղտնիության ռեժիմի ապահովման մակարդակի բարձրացման, ոլորտում հնարավոր իրավախախտումների կանխարգելման ու վերացման, գաղտնի տեղեկությունների արտահոսքին նպաստող պայմանները բացառելու անհրաժեշտությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս՝ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերը պետական գաղտնիքի պահպանության ոլորտում պատասխանատվություն են նախատեսում տարբեր սուբյեկտների կողմից այս կամ այն եղանակով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման համար միայն։ 

«Ներկայացված նախագծով առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը լրացնել 206․20-րդ հոդվածով, որը պատասխանատվություն կսահմանի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառում օրենսդրության պահանջները չկատարելու համար։ Հոդվածում, մասնավորապես, ամփոփվել են գաղտնի տեղեկությունների գաղտնագրման, այդպիսի տեղեկությունների պահպանության, գաղտնազերծման, ոչնչացման, գաղտնի գործավարության, համակարգչային տեխնիկայի միջոցով դրանց փոխանցման, անցագրային և ներօբյեկտային ռեժիմի կազմակերպման ընթացակարգերին վերաբերող հիմնական խախտումները՝ դրանց համար սահմանելով համարժեք տույժեր և տուգանքներ»,- ասաց Սիմոնյանը։ 

Նա նշեց, որ ըստ նախագծի՝ նշված իրավախախտումները քննելու է  Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ օրենսգրքի 224․1-ին հոդվածում կատարվող փոփոխություններով առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժերը նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանելու լիազորություն վերապահել Ազգային անվտանգության ծառայության տնօրենին։ 

«Բացի այդ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի ընդհանուր մասի 14-րդ հոդվածում առաջարկվող լրացմամբ՝ հստակեցվում է պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության շրջանակը՝ դրանում ներառելով նաև պետության անվտանգության ապահովման բնագավառը։ 

Ներկայացված նախագիծը դրական եզրակացության է արժանացել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից։

Նախագիծը դրական ազդեցություն կունենա ԱԱԾ կողմից գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողության գործառույթը պատշաճ իրականացնելու տեսանկյունից»,-եզրափակեց Սիմոնյանը։

Հայերեն

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել