Հնդկաստանում հաստատվել է կապիկի ծաղիկով հիվանդացության առաջին դեպքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կապիկի ծաղիկի (mpox) առաջին դեպքի մասին։

«Լաբորատոր հետազոտությունները հաստատեցին, որ հիվանդն ունի Արևմտյան Աֆրիկայի կապիկների 2-րդ խմբի վիրուս (Clade 2): Այս դեպքը եզակի է և նման է Հնդկաստանում 2022 թվականի հուլիսից ի վեր գրանցված 30 դեպքին։ Այն չի հանդիսանում ԱՀԿ-ի կողմից հաղորդված հանրային առողջության ընթացիկ արտակարգ իրավիճակի մաս՝ կապված mpox Clade 1 վիրուսի հետ», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է հայտարարության մեջ:

Նախարարությունը պարզաբանել է, որ վարակված տղամարդը վերջերս է վերադարձել մի երկրից, որտեղ ջրծաղիկի փոխանցումը շարունակվում է։ Տղամարդն այժմ մասնագիտացված մեկուսարանում է, նրա վիճակը մնում է կլինիկական կայուն, չունի համակարգային հիվանդություններ կամ ուղեկցող պաթոլոգիաներ։

«Իրավիճակը զսպելու համար ձեռնարկվում են հանրային առողջապահական ակտիվ միջոցառումներ՝ ներառյալ շփման հետագծումն ու վերահսկումը: Ներկա պահին բնակչության համար համատարած վտանգի մասին ցուցումներ չկան», - հավաստիացնում են նախարարությունից:

 

Հայերեն

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Աշխարհի առաջնությունից ակնկալիքներն ավելին էին. հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ամփոփել է արդյունքները

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

Նազելի Բաղդասարյանը ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է արել ներողություն խնդրել կին գործընկերներից

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին