Երևան

Փղերի համար նախատեսված կացարանի շինարարությունից հետո կքննարկվի նոր փիղ ձեռք բերելու հարցը

2 րոպեի ընթերցում

Փղերի համար նախատեսված կացարանի շինարարությունից հետո կքննարկվի նոր փիղ ձեռք բերելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգում մեկնարկել են փղերի համար նոր կացարանի նախագծման աշխատանքները: Շինարարության մեկնարկը նախատեսվում է 2025 թվականին, որից հետո այգին կսկսի գործընկերների հետ բանակցություններ՝ նոր փիղ ձեռք բերելու նպատակով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ  հայտնեց քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը՝ նշելով, որ կենդանաբանական այգու ընդլայնման և բարեկարգման աշխատանքները բնականոն հունով ընթանում են:

«Այս պահի դրությամբ ավարտվել են զեբրերի և կռունկների ազատավանդակների կառուցման, ամուրյան վագրի ազատավանդակի բարեկարգման և լողավազանի կառուցման աշխատանքները: Նշեմ, որ բոլոր նոր ազատավանդակներն, ի տարբերություն նախկինում եղածների, կառուցվում են յուրաքանչյուր կենդանու համար իրեն մոտ բնական միջավայրի շրջանակում: Մի շարք նոր ազատավանդակների կառուցումն այժմ ընթացքի մեջ է, աշխատանքները կավարտվեն նոյեմբեր ամսին»,-ասաց Սիրարփի Հայկազյանը:

Կենդանաբանական այգում գործարկվել են նոր ճեմուղիներ և հուշանվերների խանութ:

Սիրարփի Հայկազյանը տեղեկացրեց, որ ներդրվել է տոմսերի առցանց համակարգ: Այժմ  քաղաքացիները տոմսեր կարող են ձեռք բերել Երևանի կենդանաբանական այգու կայքէջից:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում