Քաղաքականություն

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

1 րոպեի ընթերցում

Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Արգենտինան կոչ է անում Միջազգային քրեական դատարանի դատախազին դիմել նախնական վարույթի պալատին՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր տալու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ: 

Հարցման պատճառը գերատեսչությունն անվանել է այն գործողությունները, որոնք կարող են դիտարկվել որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: 

Արգենտինայի ԱԳՆ-ն նաև կոչ է արել վենեսուելացի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման օրդեր տալ: Կառավարության նոտայում Արգենտինայի խնդրանքը հիմնավորված է հուլիսի 28-ին Վենեսուելայում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձություններով։

Արգենտինան առաջին պետությունն էր, որը չճանաչեց Մադուրոյի հաղթանակն ընտրություններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում