Երևան

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգին շների համար առանձնացված տարածք կունենա

1 րոպեի ընթերցում

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգին շների համար առանձնացված տարածք կունենա

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս  մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

«Խաղասարքեր, ջուր և ստվեր. այն ամբողջությամբ հարմարեցված կլինի կենդանու զբոսանքը լիարժեք կազմակերպելու համար»,-նշված է գրառման մեջ:

Վարչական շրջանում սա արդեն երկրորդ զբոսայգին է: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում