Երևան

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնին կից տարածքում իրականացվող շինարարությունը դադարեցվել է

1 րոպեի ընթերցում

ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնին կից տարածքում իրականացվող շինարարությունը դադարեցվել է

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից տարածքում իրականացվող շինարարությունը Երևանի քաղաքապետարանի միջնորդությամբ ժամանակավորապես դադարեցվել է՝ մինչև գործի հետ կապված հանգամանքների հետագա պարզաբանումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից համապատասխան արձանագրությունն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ»,-գրել է Հայկ Կոստանյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում