Երևան

Երևանում վերականգնվում է շենքերի արտաքին հարդարանքը

1 րոպեի ընթերցում

Երևանում վերականգնվում է շենքերի արտաքին հարդարանքը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը վերականգնելու նպատակով շենքերից հեռացվում են ինքնակամ տեղադրված ալեհավաքներն ու տարատեսակ ծածկերը, վերացվում են կամայական կառույցները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ապօրինություններից զերծ մնալու պարտադիր պայմանը ընթացակարգով նախատեսված համապատասխան թույլտվություն ստանալն է:

Ըստ աղբյուրի՝ անօրինական գործողությունների դեպքում քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում