Աշխարհ

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել Ուկրաինային ավելի շատ ռազմական օգնություն տրամադրել

1 րոպեի ընթերցում

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել Ուկրաինային ավելի շատ ռազմական օգնություն տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է Ուկրաինային ավելի շատ ռազմական օգնություն տրամադրեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Նորվեգիայում կայացած մամուլի ասուլիսում։

«Ուկրաինան այժմ ավելի շատ ռազմական աջակցության կարիք ունի: Պատերազմին վերջ տալու ամենաարագ միջոցը Ուկրաինային ավելի շատ զենք տալն է», - ասել է նա՝ կոչ անելով դաշինքի երկրներին շարունակել Կիևին աջակցություն ցուցաբերելը:

Ստոլտենբերգը հերթական անգամ պնդել է, որ Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի, «և այդ իրավունքը չի ավարտվում Ռուսաստանի հետ սահմանին»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում