Կրթություն

ԿԳՄՍՆ-ն հրավիրում է մասնակցել ՄԿՈՒ հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացների

4 րոպեի ընթերցում

ԿԳՄՍՆ-ն հրավիրում է մասնակցել ՄԿՈՒ հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացների

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 10-ից մեկնարկում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։  

Վերապատրաստումներն իրականացնելու են «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը, «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ-ն, «Լավդավինդասթրիզ» մշակութային ՀԿ-ն:

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը վերապատրաստման դասընթացներ է իրականացնելու «Ագրոտնտեսագիտական /ֆերմերային/ տնտեսության կազմակերպում», «Ագրոնոմիա», «Սննդի տեխնոլոգիա», «Անասնաբուժություն», «Հրուշակագործություն, հացաթխում, մակարոնեղենի և հրուշակեղենի արտադրություն» ուղղություններով: Վերապատրաստման դասընթացներն իրականացվելու են նաև հիբրիդային եղանակով (դասընթացները կազմակերպվելու է ք. Երևան, Տերյան 74 հասցեում, հեռ. (+374)43 66 07 71, էլ․հասցե՝ [email protected]):

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամն իրականացնելու է դասընթացներ «Ծրագրավորման հիմունքներ և ավտոմատացված համակարգեր», «Վեբ», «Գրաֆիկա», «Ցանցեր-1 և Ցանցեր-2» ուղղություններով: Վերապատրաստման դասընթացներն իրականացվելու են նաև հիբրիդային եղանակով, դասախոսությունների տեսաձայնագրությունները հասանելի են լինելու առցանց ձևաչափով (վերապատրաստումը կազմակերպվելու է
հետևյալ հասցեում` ք. Երևան, Տերյան 105, ՀԱՊՀ, 10-րդ մասնաշենք, 5-րդ հարկ, հեռ․ (+374)91 01 00 85,  էլ․հասցե՝ [email protected] ):

«Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ-ն դասընթացներ կիրականացնի «Խոհարարություն» և «Հանրային սննդի սպասարկում ու արտադրություն» ուղղություններով: Վերապատրաստման դասընթացներն իրականացվելու են նաև հիբրիդային եղանակով (վերապատրաստումը կազմակերպվելու է ք. Երևան, Բուռնազյան 143 հասցեով, հեռ. (374)98 74 14 79, Էլ․`հասցե՝ [email protected] ):

«Լավդավինդասթրիզ» մշակութային ՀԿ-ն դասընթացներ կանցկացնի «Ոսկերչություն» ուղղությամբ: Դասընթացները կկազմակերպվեն հետևյալ հասցեով՝ Հարավ-արևմտյան զանգված Րաֆֆու 69/1 ՄՍԿՀ, հյուսիսային դպրոց-պարտեզ, «Ոսկեգործական լաբորատորիա»: Վերապատրաստման գործընթացն անհրաժեշտության դեպքում կիրականացվի նաև հեռավար՝ Zoom հարթակում, նախնական հանդիպումներից հետո (մասնակցության համար զանգահարել (374)55 79 77 57 հեռախոսահամարով, էլ․հասցե՝ [email protected] ):

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում