ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է Շիրակի մարզային գրադարանում իրականացված ամառային ծրագրերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամռան ամիսներին Շիրակի մարզային գրադարանն իրականացրել է 33 միջոցառում, որոնցում ընդգրկվել է 1849  նոր ընթերցող. հաճախումների քանակը կազմել է 39230: Ամռանը գրադարան է այցելել Շիրակի մարզի 21 դպրոցների ու նախակրթարանների 645 սան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

«Ամառը գրադարանում»  ծրագրի մեկնարկը տրվել է հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ՝ ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ, գրողների հետ հանդիպումներ, գրքերի քննարկումներ, հեքիաթի ժամեր և ուսուցողական  ճանաչողական այցեր:

Ամռանը գործել են ընթերցարանային բաժնի բացօթյա ընթերցասրահը, բացօթյա հեքիաթի անկյունը, Արվեստի բաժնին կից ստեղծված «Վերնահարկ» սրահը, որն ապահովել է բանավեճ-քննարկումների անցկացման համար հարմարավետ միջավայր:

Ընթերցողների խնդրանքով ամռանը գրադարանը հյուրընկալել է ժամանակակից գրող Աշոտ Աղաբաբյանին: Հեղինակի հետ հյուր էր նաև նրա գրքի հերոսներից մեկը՝ Ջոն Հաննիսյանը: Հեղինակն իր մակագրությամբ գրքեր է նվիրել գրադարանին և ընթերցողներին:

Ամռանը գրադարանում գործել են տարվա հոբելյարներին՝ Ակսել Բակունցին, Երվանդ  Քոչարին, Երվանդ Մանարյանին, Ալեքսանդր Պուշկինին, Ալեքսանդր Դյումային (որդի),  Էռնեստ Հեմինգուեյին, Յոհան Վոլֆգանգ Գյոթեին նվիրված գրքային ցուցահանդեսներ: 

Միջազգային համագործակցության շրջանակում գրադարանի և Ռուսաստանի Դաշնութան Նիժնի Նովգորոդի Ֆյոդոր Դոստոևսկու անվան կենտրոնական գրադարանի հետ անցկացվել է միջազգային պոետիկ օնլայն-մարաթոն: 

Գրադարանավար Սիրանույշ Հարությունյանը, մասնակցելով «Մշակույթի թելեր 2024 թ.» միջազգային ստեղծագործական մրցույթին, «Լավագույն մեդիապրոյեկտ» անվանակարգում գրավել է 2-րդ տեղը:  

 

Հայերեն Español

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին