Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման նոր կարգը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման նոր կարգը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն առաջին անգամ իրականացվում է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա՝ համաձայն նոր կարգի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարությունը դպրոցներից ստացել է գրություններ և հարցումներ առ այն, որ Կրթության կառավարման տեղեկատվական առցանց համակարգում հարցաթերթիկի լրացման ժամանակ պարտադիր ատեստավորման ենթակա որոշ ուսուցիչների կարիքի գնահատումը սխալ է իրականացվել:

Ըստ աղբյուրի՝ խնդրի կարգավորման նպատակով տրվել է ևս մեկ անգամ շտկում կատարելու հնարավորություն՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 6-ը՝ ժամը 18:00-ն:

Համապատասխան խմբագրումներն անհրաժեշտ է կատարել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրրոնի կողմից սպասարկվող Կրթության կառավարման տեղեկատվական emis.am համակարգում՝ մուտք գործելով համապատասխան դպրոցի էջ:

Այս տարի վերապատրաստման և ատեստավորման ենթակա են՝

  • ·         5 տարվա շրջափուլով հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչները,
  • ·         1-5 տարվա աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչները,
  • ·         առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող ուսուցիչները,
  • ·         նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների համար ևս անհրաժեշտ է համակարգում նշում կատարել «Ենթակա է ատեստավորման» բաժնում», ասվում է պարզաբանման մեջ:

Նշվում է, որ ուսուցիչների վերապատրաստումն իրականացվելու է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքում որոշված մակարդակին համապատասխան:

Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացվում է երաշխավորված ծրագրի հիման վրա՝ տվյալ առարկայի գծով մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության կողմից, իսկ ատեստավորումն իրականացվելու է կամավոր ատեստավորման գործընթացի շրջանակում՝ առարկայական գիտելիքների ստուգման միջոցով:

Նշվում է նաև, որ համակարգում առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների կարիքը գնահատվում է «Ոչ», իսկ ըստ մակարդակի վերապատրաստում անցնելու համար գնահատվում են առկա 11 բաժինները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում