Գրքի տոնը վերադառնում է. Երևանում սեպտեմբերի 6-7-ը կանցկացվի Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի տոնը վերադառնում է. Երևանում սեպտեմբերի 6-7-ը կանցկացվի Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնը: Այն կունենա  «Քաղաքը կարդում է» կարգախոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն կանցկացվի Հայաստանի ազգային պատկերասրահում (Հանրապետության հրապարակ), իսկ  փառատոնի շրջանակում իրականացվող գրքի տոնավաճառը, որտեղ կգործի 20-40 տոկոս պարտադիր զեղչ, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում: 

«Այս տարի փառատոնը կունենա 30-ից ավելի գրական միջոցառում, որոնց շարքում են շատ սպասված շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, կլինեն հյուրեր ավելի քան 10 երկրից: Գրքասերներին սպասվում են հետաքրքիր թատերական ներկայացումներ, որոնց մուտքը կլինի գրքերով: Հավաքված գրքերը  կնվիրենք «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամին՝ սահմանամերձ գյուղերի գրադարանների համալրման նպատակով»,-նշեց Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը: 

Փառատոնի հիմնական բաղկացուցիչ մասերից է նաև գրական մրցույթը: Ըստ կազմակերպչի՝ այս տարի  նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը կրկնակի ավելացել է: Մրցույթն անցկացվում է անանուն:

Փառատոնի տնօրեն Անի Ղազարյանն ընդգծեց՝ շատ կարևոր է, որ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ հնարավորություն ունեն մարզային փառատոններ անցկացնել և գրականության ոլորտում միջազգային համագործակցության  հարթակն ընդլայնել: Նա տեղեկացրեց, որ բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: 

Փառատոնի համակազմակերպիչ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի  տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը նշեց՝ փառատոնն այս տարի առանձնանում է շատ յուրահատուկ նախաձեռնությամբ. երեք օր կցուցադրվի թանգարանային մեկ բացառիկ նմուշ՝ Միսաք Մեծարենցի մատանին:

«Գրականության և արվեստի թանգարանում են պահվում հայ և սփյուռքահայ գրեթե բոլոր գրողների, գրական գործիչների անձնական արխիվները և իրերը, որոնց մեջ է նաև Միսաք Մեծարենցի կիսաթանկարժեք քարից պատրաստված ոսկե մատանին, որը բանաստեղծին նվիրել է մայրը: Մատանու վրա բանաստեղծը հետագայում փորագրել է Հովհաննես Ավետարանիչի հետևյալ տողերը՝ «Իրական կատարյալ սերը մերժում է վախը»: Մենք վստահ ենք, որ Միսաք Մեծարենցի հոգուց և այս մատանուց ճառագած կատարյալ սերը փոխանցվելու է փառատոնի բոլոր մասնակիցներին»,- ասաց  Սյուզաննա Խոջամիրյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կարևորելով նման փառատոնների դերն, ընդգծեց՝ փառատոնի շրջանակներում Երևան են ժամանելու մի շարք հյուրեր տարբեր երկրներից և Հայաստանի տարբեր մարզերից:

«Այս փառատոնը ԿԳՄՍ նախարարության հիմնած լավագույն ծրագրերի շարքում է, քանի որ արդեն 7 տարի պահպանվում է կարևորությունն ու  դինամիկան: Էպիկենտրոնը բնականաբար Երևանն է, բայց մի փոքրիկ գաղտնիք բացեմ՝ նախարարի առաջարկությամբ առաջիկայում ցանկանում ենք զարգացնել միջազգային մի շարք գրական փառատոնների հետ կապերը և մեծ ցանկություն ունենք փառատոնը տանել մարզեր: Կարծում եմ, որ որոշ աշխատանքների և գործընկերների աջակցությամբ արդեն հաջորդ տարի փառատոնը կլինի նաև մարզերում»,-նշեց Դանիել Դանիելյանը:

Նախարարի տեղակալը նշեց՝ ուրախալի է, որ տարեցտարի ավելանում է և՛ մասնակից գրողներ թիվը, և՛ հանդիսատեսի թիվը:  «Սա նաև լավ հարթակ է գրողների համար՝ միջազգային գործընկերների միջոցով առավել հայտնի և ճանաչված դառնալու տեսակետից»,-ավելացրեց նախարարի տեղակալը: 

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ընդգծեց, որ քաղաքապետարանը կարևորում և առաջնային է համարում նման միջոցառումների ֆինանսավորումը:

«Ընթերցանության, գրականության ոլորտում մենք ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ համատեղ իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր: Կարծում եմ, որ այս ամենը չի կարող խթան չհանդիսանալ, որպեսզի մենք ունենանք այս ոլորտում իսկապես որակական աճ»,-նշեց փոխքաղաքապետը:

Փառատոնի հիմնադիրը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է։ Այս տարվա գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն կրթամշակութային» ՀԿ-ն՝ Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ:

Անի Ղազարյան, Դանիել Դանիելյան, Լևոն Հովհաննիսյան, Սյուզաննա Խոջամիրյան

Անի Ղազարյան, Դանիել Դանիելյան, Լևոն Հովհաննիսյան, Սյուզաննա Խոջամիրյան

Դանիել Դանիելյան, Լևոն Հովհաննիսյան

Սյուզաննա Խոջամիրյան

Դանիել Դանիելյան, Լևոն Հովհաննիսյան

Անի Ղազարյան

 

Հայերեն

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել