Կրթություն

Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

2 րոպեի ընթերցում

Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

Չինաստանի Շանհայ քաղաքում երկու տեսական փուլով անցկացվել է «Մաթեմատիկա» առարկայի 67-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է նաև Հայաստանի թիմը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Օլիմպիադային մասնակցել է 120 երկրների 666 աշակերտ՝ յուրաքանչյուր երկրից առավելագույնը՝ 6։

Հայաստանի թիմն արժանացել է 1 արծաթե և 4 բրոնզե մեդալի, ինչպես նաև 1 գովասանագրի։ Արծաթե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Մանուկյանը, իսկ բրոնզե մեդալների են արժանացել «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարան աշակերտներ Տիգրան Հախեյանն ու Արեն Գրիգորյանը, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Սարգիս Առաքելյանն (11-րդ դասարան) ու Արսեն Մակարյանը (12-րդ դասարան)։ Գովասանագրի է արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Ասատրյանը։ Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը։

Հայաստանի թիմը ղեկավարել են Գրիգոր Քերոբյանը («Վորլդքուանթ» ընկերություն) և Նարեկ Խանդանյանը («Կրիսպ» ընկերություն)։

Հիշեցնենք, որ Մաթեմատիկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ավստրալիայում, Հայաստանի թիմն արժանացել էր 3 բրոնզե մեդալի և 3 գովասանագրի։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում