Հայաստանի գինու զբոսաշրջության առաջարկները մեկ տեղում. գործարկվելու է Winesofarmenia հավելվածը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն առաջիկայում կգործարկի նոր հավելված, որտեղ զբոսաշրջիկները մեկ տեղում կգտնեն Հայաստանի գինու զբոսաշրջությանը վերաբերող բոլոր առաջարկներն ու հնարավորությունները։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց, որ զբոսաշրջիկները կարող են Winesofarmenia հավելվածի միջոցով իրենց նախասիրություններին համապատասխան տուր առանձնացնել։ 

«Գինով հետաքրքրված մարդիկ հավելվածի միջոցով տեղեկանալու են, թե ինչ է կատարվում Հայաստանի գինու ոլորտում։ Զբոսաշրջիկը հավելվածի միջոցով նախ կարող է ծանոթանալ գինու զբոսաշրջության հետ կապված տարվա ընթացքում սպասվող բոլոր միջոցառումներին, գինեգործական ընկերությունների այցելությունների առաջարկներին։ Քարտեզում կարող են տեսնել, թե տվյալ մարզում, տարածաշրջանում գինեգործության հետ կապված ինչ զբոսաշրջային վայրեր կան,  և ըստ ցանկության էլ կազմել սեփական տուրը։ Զբոսաշրջիկների հայտն ուղարկվելու է գինեգործական ընկերություններին, թանգարաններին, պատասխանատու կազմակերպություններին, որոնք սպասարկելու են նրանց»,-ասաց Զարուհի Մուրադյանն՝ ընդգծելով, որ վերահսկելու են այդ շղթան, որ զբոսաշրջիկները պատշաճ ստանան իրենց նախընտրած ծառայությունը։ 

Հավելվածի մեջ ներբեռնվել են նաև Հայաստանի ռեստորանային առաջարկները՝ ներառյալ հայկական, չինական, մեքսիկական, իտալական և այլ խոհանոցներ։ Սա չի արվել միայն նրա համար, որ զբոսաշրջիկները տեղեկանան, թե Հայաստանում ինչ ռեստորաններ կան ու ինչ կարող են ճաշակել։ Դա ուղեկցվելու է տեղեկատվությամբ, թե այս կամ այն ռեստորանում առաջարկվող որ ուտեստների հետ ինչ տեսակի գինի է նախընտրելի վայելել։ 

«Նպատակն է այս գործիքակազմի միջոցով կրթել մարդկանց, որպեսզի ճիշտ կողմնորոշվեն ու հեշտությամբ ընտրեն գինին։ Առանձին բաժնում ներկայացվելու են գինու զբոսաշրջային ուղղություններն՝  ըստ մարզերի»,-ասաց Զարուհի Մուրադյանը։ 

Հավելվածը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Այն պատրաստ է, այժմ տեխնիկական ստուգման փուլ է անցնում։ Նախատեսվում է հավելվածը գործարկել տարվա վերջ։ 

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում