Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆիլիպն իր թեկնածությունն առաջադրելու է նախագահի պաշտոնի համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը սեպտեմբերի 3-ին հայտարարել է 2027 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին, հաղորդում է «Արմենպրես»-ը։

«Ես կառաջադրեմ իմ թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններում։ Ես լայնածավալ նախագիծ եմ պատրաստում: Ես քաղաքացիներին առաջարկելու բան ունեմ», - ասել է նա Le Point հանդեսին տված հարցազրույցում։ 

Էդուարդ Ֆիլիպը Ֆրանսիայի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2017-ից մինչև 2020 թվականը:

Հերթական նախագահական ընտրությունները Ֆրանսիայում տեղի կունենան 2027 թ. ապրիլին։ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ նախագահը չի կարող ընտրվել երրորդ ժամկետն անընդմեջ, ուստի պետության ներկայիս ղեկավար Էմանուել Մակրոնը չի կարողանա իր թեկնածությունն առաջադրել։

Հայերեն English Русский

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը