Մեկնարկել է  «Plug and Play Germany GmbH»֊ի  աքսելերացիոն ծրագրի հայտադիմումների ընդունումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և դրամաշնորհային մրցույթի հաղթող «Plug and Play Germany GmbH»-ի համատեղ «Աքսելերացիոն ծրագրի» մասնակցության հայտադիմումների ընդունման փուլը մեկնարկել է: Ծրագրի շրջանակում կիրականացվի 26 շաբաթյա «Աքսելերացիոն ծրագիր»՝ նախատեսված Հայաստանում գործող  ոլորտային  սկսնակ ընկերությունների համար: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, այս շաբաթների ընթացքում ընկերություններին կտրամադրվեն խորհրդատվական ծառայություններ, կարողությունների և բիզնեսի զարգացման ու գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն:

Ըստ աղբյուրի՝ ծրագիրը բացառիկ հնարավորություն է հայաստանյան բոլոր այն սկսնակ տեխնոլոգիական ստարտափների համար, որոնք նպատակ ունեն զարգանալու, ներգրավելու վենչուրային կապիտալ ներդրումներ և ամրապնդելու իրենց ներկայությունը համաշխարհային շուկաներում։

Նշվում է, որ Plug and Play Tech Center-ն աշխարհում բարձր հեղինակություն վայելող նորարարական հարթակ է և ստարտափ աքսելերատոր, որի գլխամասը գտնվում է Սիլիկոնյան հովտում: Այն կապում է ստարտափներին, կորպորացիաներին և ներդրողներին՝ խթանելու համար տեխնոլոգիական առաջընթացը և բիզնեսի աճը:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է:  

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ։ 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում