Հնդկաստանում 12 մարդ է մահացել ֆիզիկական պատրաստվածության քննության ժամանակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Ջարխանդ քաղաքում պետական ծառայության ընդունվել ցանկացող անձանց շրջանում անցկացված ֆիզիկական պատրաստվածության քննության ժամանակ առնվազն 12 մարդ է մահացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Economic Times հրատարակությունը։

Հնդկաստանում պետական ծառայությունը համարվում է աշխատանքի ամենագրավիչ վայրը կայունության և լավ աշխատավարձի շնորհիվ, ուստի թեկնածուները շատ են և մանրազնին ընտրություն է անցկացվում:

Մահացածներն այն 500 000 թեկնածուների թվում էին, որոնք ձգտում էին զբաղեցնել մաքսային ծառայության 583 թափուր տեղերը։ Քննություններից մեկի ժամանակ նախատեսված էր վազքով 10 կմ հեռավորություն հաղթահարել սաստիկ տապի պայմաններում:

Երկրի իշխանությունները սեպտեմբերի 3-ին սկսել են այդ միջադեպի քննությունը։ Նահանգի գլխավոր նախարար Հեմանթ Սորենը բժշկական փորձագետներին հանձնարարել է ուսումնասիրել «երիտասարդների վաղաժամ մահը, որպեսզի ապագայում նման դժբախտ դեպքեր չկրկնվեն»:

Հաղորդվում է նաև, որ բազմաթիվ թեկնածուներ քննությունից հետո հոսպիտալացվել են ջրազրկումից առաջացած արյան ցածր ճնշման պատճառով: Ֆիզիկական պատրաստվածության քննություններն այժմ դադարեցվել են։

«Որպես նախազգուշական միջոց ես նաև հանձնարարել եմ դադարեցնել ֆիզիկական թեստերը հաջորդ երեք օրերին: Առավոտյան ժամը 9-ից հետո ոչ մի դեպքում վազք չի անցկացվելու: Բացի այդ, հավաքագրման կենտրոններում կստեղծվեն բուժկետեր, և կլուծվի սննդի հարցը, որպեսզի ոչ ոք քաղցած վիճակում չմասնակցի ֆիզիկական թեստերին», - հավելել է Սորենը։

Հայերեն

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Աշխարհի առաջնությունից ակնկալիքներն ավելին էին. հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ամփոփել է արդյունքները

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

Նազելի Բաղդասարյանը ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է արել ներողություն խնդրել կին գործընկերներից

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին