Քաղաքականություն

Վրաստանը սատարում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը

2 րոպեի ընթերցում

Վրաստանը սատարում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորած պատվիրակությանը, որը Երեւան է ժամանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։  

Արձանագրելով Հայաստանի ու Վրաստանի միջեւ հարաբերությունների խորացող զարգացումը` ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել խորհրդարանական շփումների ակտիվացման նոր ձեւաչափեր մշակելու առաջարկով:

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար ու ողջունել ՀՀ ԱԺ նախագահի նախաձեռնությունը: Խոսելով տարածաշրջանային զարգացումներից` Նիկոլոզ Սամխարաձեն նշել է, որ Վրաստանը սատարում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

Կողմերը քննարկել են նաեւ հայ-վրացական օրակարգին վերաբերող եւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող տարաբնույթ այլ հարցեր: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում