Վրաստան

Հայաստանն ու Վրաստանը կուսումնասիրեն պաշտպանական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Վրաստանը կուսումնասիրեն պաշտպանական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ 

«Հանդիպման ընթացքում կարևորել ենք ռազմական կրթության բնագավառում փորձի փոխանակման ուղղությամբ համագործակցության ակտիվացումն ու ընդլայնումը, ինչպես նաև երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատելու կարևորությունը: 

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել տարբեր խմբերի փոխայցելությունների միջոցով ուսումնասիրել նաև երկկողմ պաշտպանական համագործակցության հետագա ընդլայնման ու նոր ոլորտների ընդգրկման հնարավորությունները:

Քննարկել ենք նաև պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր»,-գրել է Պապիկյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում