Իրան

Ռուսաստանը և Իրանը շուտով կավարտեն աշխատանքը միջպետական ​​համաձայնագրի վրա

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Իրանը շուտով կավարտեն աշխատանքը միջպետական ​​համաձայնագրի վրա

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ու Իրանը «ամենամոտ ժամանակներս» կավարտեն աշխատանքը համապարփակ միջպետական ​​համաձայնագրի վրա։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՌԴ արտգործնախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ: 

«Ամենամոտ ապագայում մենք պետք է վերջնականապես ավարտենք նոր միջպետական ​​համաձայնագրի նախապատրաստումը Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ գործընկերության վերաբերյալ: Եվ դա խորհրդանշական քայլ կլինի Իրանի նոր ղեկավարության հետ մեր հարաբերություններում», - Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում