Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակ, մի շարք շրջաններում՝ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

«Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 1-2-ին, 5-6-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։  Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երևանում սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 1-2-ին, 5-6-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-16 մ/վ արագությամբ։

Հայերեն

Դատախազությունը «Հրազդան» մարզադաշտը բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել դատարաններ

Իրանը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերը հետ են վերցրել ԱՄՆ-ի գրաված երկու լցանավ

Հութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին

ԱԺ փոխնախագահը նոր Սահմանադրության նախագծով խորհրդարանի լիազորությունների ընդլայնում է տեսնում

ԱՄՆ-ում Գոհաբանության օրը հեղեղումների հետևանքով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, շուրջ 1 մլն տուն հոսանքազրկվել է

Հայաստան-Վրաստան իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր

Ծովազարդում տարեցների ժամանցի համար խաղարան է կառուցվում

ԱԺ փոխնախագահն ընդունում է նոր Սահմանադրությունում քաղաքացիությունից զրկելու դրույթի չարաշահման ռիսկը

Անմահ գրողը. Եղիշե Չարենցի հիշատակի օրը մտավորականները ծաղիկներ խոնարհեցին նրա հուշարձանին

Վարչապետի առաջարկը կկորցնի ուժն արտահերթ ընտրությունների գնալու դեպքում. Վահագն Ալեքսանյան