Երևան

Երևանի կենտրոնում նախատեսվում են երթևեկության կազմակերպման փոփոխություններ

1 րոպեի ընթերցում

Երևանի կենտրոնում նախատեսվում են երթևեկության կազմակերպման փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նախատեսվում են երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, օգոստոսի 31-ից Իսահակյան և Մոսկովյան փողոցներում՝ Նալբանդյան փողոցից Մաշտոցի պողոտա, Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, իսկ Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նալբանդյան փողոց ընկած ճանապարհահատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:

Ըստ աղբյուրի՝ Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկից մինչև Իսահակյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ  ճանապարհահատվածում երրորդ երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար, նույնը նաև Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից մինչև Աբովյան փողոց:

Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ՝ համաձայն երթևեկության կազմակերպման սխեմայի:

Նշվում է, որ Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում