Ռուսաստան

Ուկրաինան դուրս է եկել Ռուսաստանի հետ գաղտնի հեռախոսակապի համաձայնագրից

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան դուրս է եկել Ռուսաստանի հետ գաղտնի հեռախոսակապի համաձայնագրից

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինան դուրս է եկել Ռուսաստանի հետ Կիևի և Մոսկվայի միջև ուղիղ գաղտնի հեռախոսագիծ կազմակերպելու մասին համաձայնագրից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի Գերագույն ռադայում երկրի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկի տարածած հայտարարությունը։

«Ուկրաինայի Նախարարների կաբինետի և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Կիևի և Մոսկվայի միջև ուղիղ գաղտնի հեռախոսագիծ կազմակերպելու մասին համաձայնագիրը դադարեցվել է», - գրել է Մելնիչուկը տելեգրամյան իր ալիքում։

Վերջինս նաև հավելել է, որ համաձայնագիր ստորագրվել է Մոսկվայում՝ 1998 թվականի փետրվարի 27-ին։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում