Կրեմլին չի անհանգստացնում Պուտինի այցը Մոնղոլիա, որը ստորագրել է Հռոմի ստատուտը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոնղոլիա այցի առումով Կրեմլին չի անհանգստացնում այն, որ Ուլան Բատորը ստորագրել է Հռոմի ստատուտը և Միջազգային քրեական դատարանի անդամ է հանդիսանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

Լրագրողների այն հարցին, թե արդյոք Կրեմլում մտահոգություններ կան՝ կապված Մոնղոլիայի կողմից ՄՔԴ-ի իրավասության ճանաչման հետ, ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Ոչ, անհանգստություն չկա»։

«Մենք հիանալի երկխոսություն ունենք Մոնղոլիայի մեր բարեկամների հետ», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

Պեսկովին հարցրել են՝ արդյոք Մոնղոլիայի իշխանությունների հետ բանակցություններ տեղի են ունեցել ՄՔԴ-ի կողմից Պուտինի ձերբակալման հրաման տալու շուրջ։

«Անշուշտ, այցի բոլոր ասպեկտները մանրակրկիտ նախապատրաստվել են»,- ասել է Պեսկովը։

Ակնկալվում է, որ Ռուսաստանի ղեկավարը սեպտեմբերի 3-ին պաշտոնական այցով կմեկնի Մոնղոլիա, որտեղ կմասնակցի Խալխին Գոլ գետի մոտ ԽՍՀՄ-ի և Մոնղոլիայի զինված ուժերի կողմից ճապոնական զորքերի նկատմամբ տարած հաղթանակի 85-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։

Հաագայի Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին մեղադրանք է առաջադրել պատերազմական հանցագործության, մասնավորապես՝ ռազմական գործողությունների ժամանակ Ուկրաինայի տարածքից երեխաներին անօրինական կերպով Ռուսաստան տեղափոխելու համար։ Պուտինի հետ ձերբակալության հրաման է տրվել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային։

Հայերեն Русский

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս